Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ռոմա»-«Շախտյոր». Այսօր` ժամը 23:45-ին

Այսօր Դոնեցկի «Շախտյոր»-ն առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ օֆֆ փուլում: Հենրիկ Մխիթարյանի թիմի մրցակիցը իտալական «Ռոմա»-ն է: Այս թիմերը միմյանց դեմ խաղացել են երկու անգամ` Չեմպիոնների լիգայի խաղարկության 2006/07 մրցաշրջանի խմբային փուլում: Երկու հանդիպումներն էլ ավարտվել են տանտերերի հաղթանակով: Հռոմում կայացած խաղում գրանցվել է 4:0, իսկ Դոնեցկում` 1:0 հաշիվ:

Թիմերն իրենց առաջնություններում.
«Հանքափորներ»-ն Ուկրաինայի առաջնությունում խնդիրներ չունեն և 19 տուրից հետո վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը` երկրորդ տեղում ընթացող Կիևի «Դինամո»-ին գերազանցելով 12 միավորով: Ինչից կարելի է եզրակացնել, որ Միրչա Լուչեսկուն ամբողջ ուժերը կկենտրոնացնի Չեմպիոնների լիգայի հանդիպումների վրա:

Ի տարբերություն «Շախտյոր»-ի, «Ռոմա»-ի գործերն առաջնությունում այնքան էլ լավ չեն ընթանում, և հնարավոր է, որ թիմը տեղ չզբաղեցնի առաջատար քառյակում և զրկվի Չեմպիոնների լիգայի հաջորդ տարվա խաղարկությանը մասնակցելու իրավունքից: Կլաուդիո Ռանիերիի թիմն այժմ ընթանում է 8-րդ հորիզոնականում և 24 տուրից հետո վաստակել է 39 միավոր:

Մարզիչների խոսքը.
Միրչա Լուչեսկու. ««Ռոմա»-ի մասին շատ դրական բաներ կարող եմ ասել. ուժեղ թիմ է, որ գտնվում է հիանալի մարզավիճակում: Այնտեղ շատ են որակով և փորձառու ֆուտբոլիստները: Նրանք Չեմպիոնների լիգայում հանդես գալու մեծ փորձ ունեն: Մեր առավելությունը մրցակցի նկատմամբ հարձակվողների արագաշարժությունն է: «Շախտյոր»-ի հարձակվողներից յուրաքանչյուրն ի վիճակի է արագության տակ շրջանցել մրցակցի գոնե մեկ պաշտպանի: Կարևորը կարողանանաք խաղի ղեկը մեր ձեռքում պահել, եթե մեզ հաջողվի դա անել, ապա հաղթանակն անխուսափելի կլինի»:

Կլաուդիո Ռանիերի. «Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում. մենք խաղալու ենք հրաշալի թիմի հետ: Ես լավ եմ ճանաչում Լուչեսկուին և անհամբերությամբ եմ սպասում նրա հետ հանդիպմանը: Ես լավատեսորեն եմ տրամադրված: Հաջողության նկատմամբ հավատն ինձ տվել են իմ խաղացողները: Մենք մինչև վերջ կպայքարենք»:

Թիմերի նախնական կազմերն ունեն հետևյալ տեսքը.
«Շախտյոր»` Պյատով, Ռակիցկի, Չիգիրինսկի, Ռաց, Հյուբշման, Ստեպանենկո, Վիլլիան, Ժադսոն, Կոստա, Ադրիանո:
«Ռոմա»` Դոնի, Կասետտի, Մեկսես, Ժուան, Ռիիսե, դե Ռոսսի, Պեռոտտա, Սիմպլիսիո, Մենեզ, Բորիելլո, Վուչինիչ:

Խաղերի ուղիղ հեռարձակումը օնլայն ռեժիմով կարող եք դիտել «Առաջին լրատվականում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում