Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, որը հանդես է գալիս մինչև 54կգ քաշային կարգում, չի ժխտում, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում մրցավարները, հնարավոր է, հավանություն տան բրիտանացի մարզիկներին, սակայն հուսով է, որ այդպես չի լինի, և չեն խանգարի Ռուսաստանի հավաքականին:
«Հավանաբար` այո, հավանություն կտրվի տանտերերին: Այսինքն` ում հավանություն կտրվի՝ չեմ կարող ասել: Դա մեծ քաղաքականություն է. ես չեմ ուզում մտնել դրա մեջ: Ես կնախընտրեի, որ ռուսական թիմին ուղղակի չխանգարեն ու կայացնեն արդար վճիռներ»,- MK-ն մեջբերում է հայազգի բռնցքամարտիկի խոսքերը:
Ալոյանը երկրորդ փուլում ելույթ կունենա: Նա ռինգ դուրս կգա ամենաուժեղ բռնցքամարտիկներից մեկի՝ Ալժիրը ներկայացնող Սամիր Բրահամի և Ավստրալիան ներկայացնող Ջեքսոն Դարեն Վուդսի հետ պայքարելու: