Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, որը մասնակցել է Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, խոստովանել է, որ ուրախ է այդպիսի միջոցառմանը ներգրավված լինելու համար:
«Նայենք Լոնդոնի Օլիմպիական խաղերին. դա ուղղակի հրաշալի է: Իսկ երբ խաղերն անցնում են այնպիսի վայրում, որտեղ դու մեծացել ես… Ես հպարտ եմ, որ այս ամենի մասն եմ կազմել:
Ես շատ տխրեցի, որ չհայտավորվեցի ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի հավաքականում, բայց և այնպես` իմ ընկերները գիտեն, թե ես որքան եմ հետաքրքրված նրանց հաջողությամբ: Ես մնում եմ Օլիմպիական խաղերի երկրպագու: Միշտ ասել եմ` եթե չընդգրկվեմ հավաքականիս կազմում, ապա ամեն դեպքում կմեկնեմ ուրիշ մարզիկների մասնակցությունը տեսնելու»,- BBC-ի փոխանցմամբ` ասել է Բեքհեմը:











































