Օլիմպիական խաղերի 14-ակի չեմպիոն, Միացյալ Նահանգները ներկայացնող Մայքլ Ֆելփսը մեծ դժվարությամբ հաղթահարեց 400 մետրը: Ամերիկացի լողորդը միայն ութերորդն է:
Հարկ է նաև նշել, որ Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լասլո Չեխը դուրս է մնացել եզրափակչից: Լավագույն արդյունքը ցուցադրեցին Կոսուկե Հագինոն, հարավաֆրկացի Չեդ լե Կլոն ու հայտնի ամերիկացի Ռայան Լոխտեն:
Ֆելփսը հանդես կգա եզրափակիչում։