New York Times-ի հաղորդմամբ` Apple-ը բանակցել է Twitter-ի հետ ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերը դառնալու հարցով:
Արդյոք Apple-ը ծրագրո ՞ւմ է իր կանխիկ 117 միլիոն դոլարը ծախսել Twitter-ի համասեփականատեր դառնալու համար: New York Times-ը տեղեկացնում է, որ ընկերությունները վերջերս են բանակցել, բայց դեռ չեն պայմանավորվել:
Twitter-ը մեծ կանխիկ գումար ունի, սպասվում է, որ այս տարի գովազդի միջոցով ևս 300 մլն դոլար կվաստակի:
Appleի-ի ներդրումը խելամիտ քայլ է, քանի որ Twitter-ը ներկայում ունի 140 մլն ակտիվ օգտատեր և շաբաթական 3 մլն թուիթ է արձանագրում:
Եվ Apple-ը, և Twitter-ը հրաժարվել են մեկնաբանություններ տալ այս առիթով:











































