Մեր սիրելի հեռախոսը բավարար սեր չի ՞ ստանում: Google-ը մեր սիրելի փայլուն օբյեկտին հպվելու նոր մեթոդ է առաջարկում` որոնման գլխավոր հատվածում ձեռագիր տեքստի ճանաչման միջոցով:
Նոր` ձեռագիրն ընկալող գործառույթի միջոցով Google.com-ի այցելուները հնարավորություն կունենան մոնիտորի ցանկացած մասում գծել մատներով, և նրանց հարցումն ինքնաբերաբար կտեղադրվի որոնման համակարգում, հինգշաբթի հայտնել է Chocolate Factory-ն:
Նոր գործառույթն ակտիվ է միայն Google.com-ի հեռախոսային տարբերակի դեպքում:
Ձեռագիր հարցումը գործում է հեռախոսի մենյուին զուգահեռ, անջատվում և միանում է homepage-ի ներքևում տեղակայված Settings menu-ի միջոցով:
Որոնողական հսկան հայտնում է, որ նորամուծությունը հարմար է այն դեպքում, երբ օգտատերը շատ զբաղված է:








































