Հանրահայտ ամերիկացի բռնցքամարտիկ, առաջին ծանր և ծանր քաշային կարգերում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը ցանկանում է ևս մեկ փորձ կատարել չեմպիոնական գահը վերադարձնելու համար:
worldboxingnews.net-ին տված հարցազրույցում վետերանը իր տպավորություններն է հայտնել նաև Հեյ – Չիսորա մենամարտից:
«Մենամարտը դիտարժան էր, և Դևիդի հարվածի ուժն ու արագությունը նրան հաղթանակ պարգևեցին:
Իմ նախագծերում չկա Հեյի հետ մենամարտը, ցանկանում եմ միայն տիտղոսային հանդիպումներ անցակցնել: Ցանկանում եմ հանդիպել Պովետկին – Ռախման մենամարտի հաղթողի հետ»,- ասել է Հոլիֆիլդը, ով հոկտեմբերին դառնում է 50 տարեկան:
Հավելենք, որ Պովետկինը, ով հանդիսանում է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում Հոլիֆիլդին և ցանկանում է հանդիպել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ: