Բեթմենի մասին նոր ֆիլմի ցուցադրության ժամանակ մեքսիկական Սապոպան քաղաքի կինոթատրոնում հրդեհ է բռնկվել:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժածներ չկան, կինոթատորնի դահլիճից տարհանվել է 800 մարդ: Հրդեհը բռնկվել է կինոթատրոնի մոտ տեղակայված աղբամանի այրվելուց, քաղաքի իշխանությունները չեն բացառում հրկիզման տարբերակը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Բեթմենի մասին ֆիլմի ցուցադրումը ողբերգական ավարտ է ունեցել նաև ԱՄՆ-ում: Ողբերգությունը տեղի է ունեցել Ավրորա քաղաքի Century 16 Movie կինոթատրոնում հուլիսի 20-ին ֆիլմի պրեմիերիայի ժամանակ: Չարագործը` հակագազ հագած, հետնամուտքից մտնելով դահլիճ ՝ բացել է արցունքաբեր գազը, հետո կրակել հանդիսատեսի ուղղությամբ: Արդյունքում զոհվել է 12 մարդ, իսկ 58-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, նանցից 11-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Հաջողվել է ձերբակալել կասկածյալին` 24-ամյա Ջեյմս Հոլմսին: Կալանավորման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ, հրացան, իսկ բնակարանում պայթուցիկ նյութ:
Այս դեպքի դրդապատճառները մինչ այժմ անհասկանալի են:








































