«Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետելը հայտարարել է, որ ներկայումս լավագույն բոլիդը պատկանում է «Ֆերարի»-ին:
«Ֆերնանդոն ամենաարագն էր, քանի որ նրա բոլիդը լավագույն էր: Ներկայումս «Ֆերարի»-ն լավագույնն է: Այդ պատճառով ես պետք է կայունություն ձեռք բերեմ:
Տարվա սկզբին «Ֆերարի»-ն խնդիրներ ուներ, բայց այժմ կարող ենք տեսնել, որ այդ թիմը կայուն արդյունքներ է ցուցաբերում ցանկացած պայմաններում:
Ներկայումս «Ֆերարի»-ի բոլիդը լավագույնն է և դա փաստ է»,- Ֆետելին մեջբերում է Auto Hebdo-ն: