Wednesday, 24 04 2024
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

Ս.Սարգսյանի` հանրաքվեի ժամկետների սահմանման պահանջը փակուղի է մտցրել բանակցային գործընթացը

Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը մի տեսակ աննկատ անցավ: Այս անգամ նույնիսկ նրանց տարածած հայտարարության մեջ ավանդական դարձած ձևակերպումներն էին բացակայում այն մասին, թե միջնորդները մոտ ապագայում կձգտեն հանդիպում կազմակերպել նախագահների ֆորմատով:

Համանախագահների հայտարարության մեջ ուշադրության էր արժանի միայն այս դրվագը. «2010թ. Աստրախանի գագաթնաժողովից հետո կատարված աշխատանքի արդյունքում դրական առաջընթաց է եղել»` համանախագահները հորդորում են կողմերին շարունակել առաջխաղացումը և թույլ տալ, որ «խաղաղ գործընթացն անցնի հաջորդ փուլ», նրանք վերահաստատում են իրենց աջակցությունը կողմերին, որոնք «ընդունում են խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշումները»:

Դիվանագիտական բառապաշարից ավելի ազատ լինելու համար` վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ Աստրախանում: 2010թ. հոկտեմբերի 27-ին Սարգսյան-Ալիև-Մեդվեդև Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն: Խոսքը ընդամենը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին ուղղված հատուկ հռչակագրի մասին էր. այդ փաստաթղթով ենթադրվում էր ռազմագերիների փոխանակություն և զոհվածների մարմինների վերադարձ: Աստրախանում արձանագրվել էր, որ այդ նպատակով «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում և զոհվածների մարմինների վերադարձ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ»: Աստրախանում Ս.Սարգսյանի և Ի.Ալիևի հետ հանդիպումից հետո մյուս ուշագրավ պահն այն էր, որ ՌԴ նախագահը հույս հայտնեց, թե դեկտեմբերի սկզբին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հանգել կարգավորման սկզբունքների համաձայնեցված լուծման, ինչը տեղի չունեցավ:

Աստրախանում, փաստորեն, վերջին հանդիպումն էր` նախագահների ֆորմատով, դրանից հետո չնայած ընձեռված երկու հնարավորություններին` Աստանայում և Մոսկվայում, այնուամենայնիվ Սարգսյանն ու Ալիևը միմյանց չհանդիպեցին:

Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում: Ռազմագերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունից բացի` կարգավորման շուրջ կոնկրետ բանակցություններ ինչու՞ չընթացան: Ավելին, հունվարի վերջին Մոսկվայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առնչությամբ անգամ մամլո հաղորդագրություն չտարածվեց: Հարց է ծագում` այդ դեպքում ինչո՞ւ էին ժամանել համանախագահները: Կարելի է եզրակացնել, որ եղել են երկու հիմնական պատճառներ` վերակենդանացնել բանակցային գործընթացը և ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը կողմերին ներկայացնել:

Ուրեմն` ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում, ինչո՞ւ այն տեղից չի շարժվում: Այս հարցի հնարավոր պատասխանի վրա այսօր որոշակիորեն լույս է սփռում վերջերս WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի հաղորդագրություններից մեկը, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ փոխպետքարտուղար Նիքոլաս Բեռնսի միջև` 2010թ. փետրվարի վերջին կայացած խոսակցությունը: Այս գաղտնի փաստաթղթի համաձայն` Ալիևը Բեռնսին պատմում է, որ 2010թ. հունվարի 25-ին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի նախաձեռնությամբ Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդների եռակողմ հանդիպմանը Սերժ Սարգսյանը առաջարկել է ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետներ սահմանել: Սա, Ալիևի վկայությամբ, խախտել է համաձայնության հասնելու ողջ կառուցվածքը, ըստ որի` հնարավոր հանրաքվեի ժամկետներ չպետք է սահմանվեին:

Վերհիշենք Սոչիի բանակցությունները: Մեդվեդևի նախաձեռնությամբ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթուղթ չստորագրվեց: Սակայն բանակցությունների ավարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց. «Հայաստանն ու Ադրբեջանը կնախապատրաստեն սեփական առաջարկությունները ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթղթի վերաբերյալ, որի պրեամբուլայի շուրջ կողմերի մոտ առկա է փոխընդունելի ըմբռնում: Այդ փաստաթղթի պրեամբուլայի վերաբերյալ միասնական ընկալում կա: Այսօր գլխավոր արդյունքն այն էր, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթղթի առանձին հատվածների վերաբերյալ, որոնք դեռևս կողմերի համաձայնության առարկա չեն դարձել, կողմերն իրենք կներկայացնեն սեփական գաղափարները, կոնկրետ ձևակերպումները, որոնք կներառվեն այդ տեքստի մեջ»: Ս.Լավրովը հրաժարվել էր մասնավորեցնել, թե ինչ է արտացոլված փաստաթղթի պրեամբուլայում:

Վերոնշյալ փաստերից կարելի է բխեցնել, որ Սերժ Սարգսյանը 2010թ. հունվարի 25-ին Սոչիում ներկայացրել է այնպիսի մի պահանջ, որը ըստ էության խափանել է բանակցությունների հետագա բնականոն ընթացքը: Եվ հենց սրանով է պայմանավորված պաշտոնական Բաքվի հարաբերական պասսիվությունը հետբանակցային շրջանում: Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակը չփոխեց անգամ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների` հունիսի 26-ին Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը, որում նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և Ադրբեջանին «ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում»:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում