Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Բայրամ Ալթուգը մահացել է Լոնդոնի հյուրանոցի իր համարում:
The Associated Press-ի տեղեկացմամբ` Ալթուգը ժամանել էր Լոնդոն` որպես բռնցքամարտի մրցավարների համաշխարհային միության ներկայացուցիչ` մրցավարներին օգնելու համար: Բայրամին հյուրանոցի համարում հայտնաբերել են իր աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկատվության` մահվան անմիջական պատճառ է դարձել սրտային նոպան: Ալթուգի դին Թուրքիա կտեղափոխվի հաջորդ շաբաթվա ընթացքում: