Իսպանական մամուլի պնդմամբ՝ Մոուրինյոն չի պատրաստվում ձեռքից բաց թողնել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:
Անգլիական ակումբի հետ բանակցությունները Մոուրինյոն անձամբ է վարում, քանի որ ցանկանում է, որ խորվաթ հարձակվողը «Ռեալ»-ին միանա նախքան մինչմրցաշրջանային խաղերի ավարտը, այսինքն՝ «Ռեալ»-ի՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում:
Հարկ է նշել, որ պորտուգալացի մարզիչն ընկերական հարաբերությունների մեջ է «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի՝ Դանիել Լևիի հետ:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի իրավունքները վաճառելու համար պահանջում է 45 միլիոն եվրո: «Արքայական ակումբ»-ը թերևս պատրաստ է վճարել ոչ ավելի, քան 35 միլիոն եվրո:









































