Ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի գործակալ Բերնդ Բյունտեն հայտնել է, որ Կլիչկոյի ու Հեյի մենամարտն անցկացնելու հավանականություն դեռ կա:
«Վիտալին սեպտեմբերին հանդիպելու է Մանուել Չարի հետ: Մեզ համար առաջին հերթին կարևոր է, որ նա հաղթի: Եթե Վիտալին չունենա իր դիրքորոշումը, ապա նրան մնում է որոշել, թե ինչ պետք է անի հետո:
Հավանականություն կա նաև, որ Հեյի հետ մենամարտն այս տարի չանցկացվի, այլ անցկացվի մյուս տարի՝ մարտ ամսին՝ Անգլիայում: Ես արդեն հասկացա, որ չեմ կարող ապավինել Հեյի խոսքերին: Նա այնպես է, ինչպես ձուկը ջրում, նրան չես կարող բռնել: Ամեն ինչ իր ձեռքերում է: Եթե ինքն ուզում է պայքարել, ապա պետք է ուղղակի դիմի մեզ»: