Սիրիայում սրվող իրավիճակի, բոլոր երվոպական ավիաընկերությունների, այդ թվում, համաշխարհային ավիահսկաների՝ Air France, Аэрофлот, Alitalia Սիրիա թռիչքներ կատարելուց հարաժարվելու և որոշ հասարակական կազմակերպությունների կողմից ոչ հստակ տեղեկատվությամբ հասարակական կարծիքը մանիպուլացնելու հետ կապված Արմավիա ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ
– պատրաստ է շարունակել Սիրիայի ուղղությամբ թռիչքները մեր հայրենակիցներից դուրս հանելու համար, ովքեր ցանկանում են լքել տարածաշրջանը՝ չնայած նշված ուղղությամբ թռիչքներից հրաժարվելու վերաբերյալ միջազգային խորհրդատվություններին ու ռիսկերին
– լրացուցիչ չվերթներ բացել դեպի Սիրիա ՀՀ կառավարության համապատասխան աջակցությամբ
Նշենք, որ Արմավիա ավիաընկերությունը, որպես ազգային փոխադրող, անհրաժեշտ է համարում արտասահմանում գտնվող քաղաքացիներին աջակցություն ցույց տալը և ՀՀ կառավարության հետ համագործակցության փորձ ունի լիբանանյան հակամարտության ժամանակ այնտեղի հայերին փոխադրելու հարցում:









































