Փետրվարի 25-ին Կիևում տեղի է ունենալու ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) արտաքին գործերի նախարարների հերթական համաժողովը,- հաղորդում է Trend-ը:
Կառույցի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին տեղեկացրել է, որ օրակարգում ընդգրկված են քաղաքական համագործակցության, կոնկրետ բնագավառային գործակցության և կառույցի ինստիտուցիոնալ-կազմակերպչական հարցեր:
Համաժողովի ընթացքում տեղի է ունենալու նաև ՎՈՒԱՄ-ի նախագահության փոխանցում ՈՒկրաինայից Մոլդովային, ինչը նշանակում է, որ ներկայացվելու է Ուկրաինայի զեկույցը իր նախագահության շրջանի մասին, իսկ Մոլդովան ներկայացնելու է իր նախագահության առաջնահերթությունները: