Իսպանական ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Վրաստանի 15 և Ուկրաինայի 1 քաղաքացուց կազմված հանցավոր խմբավորման անդամներին:
Crimescenespain.com կայքի տեղեկացմամբ, նրանք պարբերաբար բնակարաններ են կողոպտել: Ներկայումս իրավապահները հետախուզում են նրանց հանցակիցներին, որոնք պարբերաբար գնել են գողոնը:
Ոստիկանները հանցագործների բնակության վայրերում արդեն հայտնաբերել են նախկինում թալանված իրեր, որոնցից մի քանիսը հանցագործները փորձել են ոչնչացնել զուգարանում:
Բնակարանային գողությունների այս գործի հետաքննությունն սկսվել է անցած տարվա վերջում, և հենց այդ ժամանակվանից էլ իրավապահները հետևել են Կապոամորա քաղաքում բնակվող վրացիներին ու ժամանակի ընթացքում բացահայտել ողջ խումբը: