Ինչպես տեղեկացնում է aze.az լրատվական կայքը, Ադրբեջանի խնդրանքով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգից հանվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձևի քննարկումը:
Ձմեռային նստաշրջանի օրակարգից հանելու մասին ադրբեջանական կողմի խնդրանքը պայմանավորված է այդ երկրում անցած տարվա վերջում խորհրդարանական ընտրությունների անցկացումով:
Կանադացի խորհրդարանական Ռայնել Անդրեյչուկի նախապատրաստած բանաձևի քննարկումը տեղափոխվել է գարնանային նստաշրջան, որը կայանալու է մայիսի 27-ից 30-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում: