Ոչ սթափ ռուսները, ովքեր հրաժարվել են լքել օդանավը փարիզյան «Ռուասսի» օդանավակայանում, դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին, ինչի արդյունքում երկու ոստիկանները ստացել են վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է Figaro թերթի կայքը:
Պարզվել է, որ ինքնաթիռի անձնակազմը, որը պատրաստվում էր մեկնել Ռիո դե Ժանեյրո, չորեքշաբթի երեկոյան նկատել է, որ երկու ուղևորներ` տղամարդ և կին, այնքան հարբած են, որ թռիչքի ժամանակ կարող են վտանգ ներկայացնել: Այդ ուղևորները Ռուսաստանի քաղաքացիներ են եղել:
Ռուսները կտրականապես հրաժարվել են դուրս գալ ինքնաթիռից և այդ ժամանակ անձնակազմը ստիպված է եղել ոստիկանություն կանչել: Սակայն ոստիկանների հայտնվելը նրանց չի շփոթեցրել, ռուսները սկսել են դիմադրություն ցույց տալ օրենքի ներկայացուցիչներին: Արդյունքում ոստիկանության երկու աշխատակիցները վնասվածքներ են ստացել:
Ոչ սթափ ուղևորները ձերբակալվել են: Սպասվում է, որ նրանց կմեղադրեն ոստիկանների վրա հարձակվելու մեջ:
Թերթը միայն տեղեկացնում է, որ կինը 28 տարեկան է, իսկ տղամարդը` 30:
«Ռուսական երկաթուղային ճանապարհների» ղեկավարը չի մանրամասնել բոլոր հնարավոր նախագծերի կառուցման արժեքը, սակայն նշել է, որ համագործակցությանը վերաբերող բոլոր հարցերը դեռ կրում են նախնական բնույթ:
Չեչնիայի նախագահի խոսքերով՝ նոր առաջադրանքներ կատարելու համար նոր մարդիկ են անհրաժեշտ՝ այլ մոտեցումներով և այլ ռազմավարությամբ:
Հեռուստահաղորդավարներն ու երաժիշտ Վասիլի Օբլոմովը հիփ-հոփ ոճում ձայնագրել են հերթական երաժշտական ուղերձը`ուղղված ՌԴ նախագահին:
Ռուսական «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդ Իլյա Յաշինը, ով երեկ երեկոյան բերման է ենթարկվել ընդդիմության նստացույցի վայրից, կարող է 15 օրով կալանավորվել՝ ոստիկանության ներկայացուցչի պահանջին չենթարկվելու համար։
Sukhoi SuperJet 100-ը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել ցուցադրական թռիչքի ժամանակ` մայիսի 9-ին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը քննարկում է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունից Orbiter 2, Aerostar и Skystar ԱԹՍ-ների գնման հավանականությունը:
Այս մասին The Christian Science Monitor-ի էջերում գրում է Քենեթ Բենեդիկտը` Bulletin of the Atomic Scientists-ի գործադիր տնօրենը, Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին:
Նա խորհուրդ է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «վերանայել «վերաբեռնման» կոնցեպտը, քանի որ իրավիճակը փոխվել է»:
«Ակնհայտ է, որ Լուկաշենկոյի օրոք Բելառուսում երբեք դեմոկրատիա հիշեցնող ոչինչ չի լինի: Պուտինին դա ձեռնտու է»,- ասել է Կասպարովը:
Ավելի ուշ դրանք ներկայացվել են նաև լրագրողներին։