Բրիտանական թագը կժառանգի Քեյթի և Ուիլյամի առաջին զավակը, եթե անգամ աղջիկ ծնվի

23:54 | 2012-05-10 | Աշխարհ | Եվրոպա |
Լրահոս
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուլյամի և Քեյթի առաջին զավակը կստանա թագավորական թագը, եթե անգամ աղջիկ ծնվի: Այս հայտարարությունն արվել է երեկ՝ շնորհիվ վերջերս արված փոփոխությունների:

Daily Mail-ը գրում է, որ, ինչպես հաղորդվել էր հոկտեմբերին, նոր օրենքներով՝ պետք է վերջ դրվի արական սեռի նախապատվությանը, քանի որ նախկինում միայն տղա զավակը կարող էր ստանալ թագը, եթե անգամ ունենար իրենից մեծ քույր։

Բայց երեկ թագուհին հաստատել է, որ կառավարությունը ներկայացնելու է օրինագիծը, որը չեղյալ կհայտարարի խտրականություն առաջացնող օրենքը, որը ընդունվել է 1688 թվականին:
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը: Մաղթում ենք հաճելի քննարկում:

Partner News

Ամենաընթերցվածները