Վերջին լուրեր

Աշխարհ | Իրադարձություն

Չինաստանի դպրոցներում ռազմական պատրաստականության դասեր կմտցնեն Չինաստանի դպրոցներում ռազմական պատրաստականության դասեր կմտցնեն

Չինաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է երկրի բոլոր դպրոցներում մտցնել ռազմական պատրաստականության դասընթաց,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության կայքին:

Ռազմական պատրաստականության դասընթացները կներառվեն նաև երկրի, առանց բացառության, բոլոր բուհերի ծրագրերում:

Հաղորդվում է, որ տեսական դասընթացը կտևի 2-3 շաբաթ, իսկ գործնական դասընթացը՝ առնվազն 2 շաբաթ:

«Ռազմական պատրաստականության դասընթացների կազմակերպումը դաստիարակչական գործընթացի կարևոր և անխուսափելի օղակ է ուսանողների համար,- նշվում է համապատասխան կարգադրության փաստաթղթում։- Ընդ որում, նրանց ուսուցման մեջ պարտադիր պետք է ներառել Չինաստանի ազգային-ազատագրական բանակի զինծառայողների՝ ջանասիրաբար կազմակերպելով այդպիսի պատրաստականություն և բարձրացնելով դրա արդյունավետության մակարդակը»:

12:47 Իրադարձություն | Երկուշաբթի 06.02.2012

  •  Տեքստ 
  • Դիտումը 289
  • 0

1 / 529

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ