Ուսուցչուհին իր աշակերտների հետ դասերի ժամանակ պոռնո ֆիլմեր է դիտել և երեխաներին «կեղտոտ սեքս» սովորեցրել

00:25 | 2013-01-25 | Աշխարհ | Իրադարձություն |
Լրահոս
Դպրոցի ադմինիստրացիան ցնցվել է, երբ տեղեկացել է, թե ինչեր է երեխաներին սովորեցնում հավատքագիտության ուսուցչուհին: Կնոջը հինգ տարով զրկել են դասավանդելու իրավունքից՝ ասելով, որ նա «խայտառակել է ուսուցչի մասնագիտությունը»:

Որպես կրոնագիտության ուսուցչուհի, այդ կնոջ պարտականությունն այն էր, որ նա աշակերտներին պատմի քրիստոնեական արժեքների և այլ հավատքների մասին:

Դրա փոխարեն Քեթրին Ռեյնոլդսը կոչ է արել աշակերտներին ինչքան հնարավոր է շատ սեքսով զբաղվել և ամուսնությունից առաջ քնել ում հետ պատահի: Հետաքննության ժամանակ պարզվել է, որ նա իր Facebook-յան էջում վիրավորական արտահայտություններ է տեղադրել: Մի անգամ ծնողական ժողովից հետո նա իր էջում գրել էր. «Սա իմ կյանքի ամենասարսափելի երեկոն էր. ես այն անցկացրել եմ այդ հետամնաց ծնողների հետ»:

Ռեյնոլդսը բազմաթիվ հղումներ էր անում սեքսի վերբերյալ՝ ելնելով սեփական փորձից և աշակերտներից մեկին խորհուրդ է տվել չամուսնանալ, քանի որ այդ դեպքում «չի կարող քնել, ում հետ պատահի» և որ «հարկավոր է ամբողջ ժամանակ սեքսով զբաղվել»: Դասերից մեկի ժամանակ նա պատմել է Ամստերդամ կատարած իր այցելության մասին, որտեղ ձիերի մասնակցությամբ սեքս-շոու է դիտել: Երբեմն էլ աշակերտների ներկայությամբ ուսուցչուհին «արգելված տեսանյութեր» է դիտել:
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները