Վերջին լուրեր

Տարածաշրջան | Թուրքիա

«Եթե գիտականորեն ապացուցվի Հայոց ցեղասպանության եղելությունը, Թուրքիան ներողություն կխնդրի դրա համար». Էգեմեն Բաղըշ «Եթե գիտականորեն ապացուցվի Հայոց ցեղասպանության եղելությունը, Թուրքիան ներողություն կխնդրի դրա համար». Էգեմեն Բաղըշ

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության հարցերով պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության Talk to Al Jazeera հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:

Հաղորդման ժամանակ Բաղըշին հարցրել են, թե արդյոք Թուրքիան հետագայում ներողություն կխնդրի՞ 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության համար, ինչին ի պատասխան՝ Բաղըշը նշել է.

«Եթե դա միաբերան պատմականորեն և գիտականորեն ապացուցվի, ապա ինչո՞ւ ոչ: Ո՞ր ազգի պատմության մասին կարող ենք 100 տոկոսով խոսել: Ամեն ազգ ունի պատմության մութ ժամանակաշրջան: Մեր գիտնականներն ուսումնասիրել են մեր արխիվները և եկել են այն եզրակացության, որ ցեղասպանություն չի եղել:

Ոմանք ասում են, թե 1915 թվականին մահացել է 1.5 միլիոն հայ: Մինչդեռ տվյալ հարցով զբաղվով և գիրք հրատարակած Ջասթին Մաքքարթին կարծում է, որ այդ ժամանակ զոհվել է 650,000 հայ: Միևնույն ժամանակ սպանվել է 2 միլիոն մուսուլման: Սա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրանցված ներքին պատերազմ է: Ոմանց համար այն ցեղասպանություն է, իսկ ոմանց համար՝ ոչ»:

12:20 Թուրքիա | Երկուշաբթի 06.02.2012

  •  Տեքստ 
  • Դիտումը 559
  • 0

1 / 320

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ