Ամերիկյան Foreign Policy պարբերականի կայքի The Cable բլոգին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Արաբական գարունը» կտապալի Ռուսաստանի գործող իշխանություններին.
«Ռուսաստանի կառավարությունն ընթանում է այն նույն ճանապարհով, ինչ որ Մուբարաքի ու Քադաֆիի ռեժիմները: Ռուսաստանին սպասվում է իշխանափոխություն: Ռուսաստանը ոչ միայն ուշադրություն չի դարձնում իր քաղաքացիների ձգտումներին, այլև գլխավորում է ժողովրդական հեղափոխություններին դիմադրելու գործընթացը:
Դրա վառ օրինակը Ասադի դաժան ռեժիմին աջակցելն է: Ռուսական կողմը կարծում է, որ եթե Սիրիան ընկնի, ապա հերթը կհասնի Մոսկվային: Սակայն Ռուսաստանի այդ դիրքորոշումը ոչնչով չի օգնի Սիրիային և կվնասի Ռուսաստանին: Մինչդեռ Թուրքիան հակառակ դիրքորոշումն է որդեգրել, ինչի արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազում է, իսկ Թուրքիայինը՝ ամրագրվում:
Ռուսաստանը ճկունություն ցուցաբերեց միայն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելիս, ինչից հետո վերադարձավ իր հակամարտային դիրքորոշմանը և սկսեց լուրեր տարածել, իբրև թե ԱՄՆ-ը պլանավորել է հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայել Վրաստանում: Դա այդպես չէ»:
Ալլա Ջիոևան ստեղծել է կուսակցություն, որն աջակցելու է կառավարությանը։
Գեյ-շքերթի մասնակիցների զանգվածային ծեծից հնարավոր է եղել խուսափել իրավապահ մարմինների միջամտության շնորհիվ։
Վրաստանի կառավարությունը տվյալ պահին ուսումնասիրում է ֆոնդային բորսաներում ու արժեթղթերի շուկայում առկա իրավիճակը:
ԱՄՆ պետքարտուղարի վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ համաշխարհային մասշտաբով:
Ցուցարարներն ընդգծում են, որ չեն ցանկանում ֆիզիկական կամ բանավոր դիմակայության մեջ մտնեն ակցիայի հակառակորդների հետ:
Այդ նպատակով Վրաստանում ստեղծվել է «Դավիթ Գարեջիի պաշտպաններ» խումբը:
Նախորդ տարի էլ տարեց տղամարդը մեծ մուրճով հարվածել էր ընդունարանի համակարգչին:
Վրաստանը վերածվում է տարածաշրջանային բժշկական կենտրոնի:
Իրականացվում է նաև ապօրինի շինությունների քանդում:
Մեզ համար ՆԱՏՕ-ն աշխարհաքաղաքական ընտրություն է, և մեր երկիրը շատ բան է արել նրա անդամ դառնալու համար: