Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր։ Այն մեր դարպասն է դեպի Ասիա:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, հինգշաբթի Facebook սոցիալական ցանցի իր էջում այսպես է գրել Եվրախորհրդարանի նախկին նախագահ Եժի Բուզեկը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո։
Ադրբեջանի արտգործնախարարը Բրյուսել էր մեկնել Եվրոպայի ամենաընդարձակ և ազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու համար։
Ինչպես հաղորդել է ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը, եվրոպացի պատգամավորները Մամեդյարովի հետ հանդիպմանն անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարության ամրապնդմանն ու առաջիկա ընտրություններին։
Հիմնական հարցերը, սակայն, վերաբերել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Եվրոպացի պատգամավորները, մասնավորապես, հիշատակել են տարածքային երկարատև հակամարտությունը հարթելու գերմանացիների և ֆրանսիացիների հաջող փորձը և կոչ արել հետևել դրան։
Ի պատասխան, Մամեդյարովը կրկին ընդգծել է՝ առաջընթացի համար նախ` անհրաժեշտ է հայկական ուժերը դուրս բերել «ադրբեջանական տարածքներից»։
«Մենք ընդունում ենք, որ պետք է կարգավորվի նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն մինչ այդ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները վերադառնան իրենց կորցրած բնակավայրեր, քանի որ հնարավոր չէ կարգավորել այս հարցը եվրոպական չափանիշներին համապատասխան՝ առանց հաշվի առնելու այն ադրբեջանցիների կարծիքը, որոնք ժամանակին ապրել են այնտեղ»,- պարզաբանել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Մամեդյարովը նշել է, որ անցած տարվա ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ակտիվ ջանքեր են գործադրել կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու նպատակով և կողմերին են ներկայացրել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը։
«Ցավոք, սակայն, հայկական կողմը մերժեց փաստաթուղթը, և այժմ բանակցությունները փակուղի են մտել»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավաստիացնելով․«Պաշտոնական Բաքուն հավատարիմ է խնդրի կարգավորմանը և վստահ, որ լավ հարևանությունը երկրի և տարածաշրջանի զարգացման կարևոր նախապայմաններից մեկն է»։
Այդ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ազատության ֆիդայի» խումբը:
Այսօր Բաքվում Իրանի դեսպանատան առջև տեղի է ունեցել պիկետ-հանրահավաք:
Չճշգրտված տվյալներով՝ ձերբակալման ժամանակ տվյալ խմբավորումը զինված դիմադրություն է ցույց տվել:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:
Այս մասին ասվում է կոնսորցիումի տարածած հաղորդագրության մեջ:
Էլման Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թավրիզում գտնվող Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը նամակով դիմել է Իրանի համապատասխան կառույցներին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկ ու արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:
Ակցիայի ժամանակ հնչել են տարբեր կարգախոսներ:
Ավելի վաղ TANAP-ի նախագիծը գնահատվել էր 5 միլիարդ դոլար:
Այդպիսի հերքմամբ հանդես է եկել Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Սադիգ Գյոզալովը: