Վերջին լուրեր

Մամուլ | Ռուսաստան

Մեդվեդևի կողմնակիցներն ուզում  են տեսնել նրան  փոխնախագահի պաշտոնում Մեդվեդևի կողմնակիցներն ուզում են տեսնել նրան փոխնախագահի պաշտոնում

Դմիտրի Մեդվեդևի կողմնակիցները առաջարկում են ստեղծել նաև փոխնախագահի պաշտոն, որը կարող է զբաղեցնել երկրի ներկայիս ղեկավարը 2012 թ. ընտրություններից հետո:

Ինչպես պարզաբանում է Ժամանակակից զարգացման ինստիտուտի տնօրեն, նախագահի կողմնակիցների կոմիտեի անդամ Իգոր Յուրգենսը Известия թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ այս նախաձեռնությունը թույլ կտա Մեդվեդևին «պահպանել իր հետագա քաղաքական գոյատևումը»:

Ըստ Յուրգենսի՝ Պուտինի նախագահության ժամանակ Մեդվեդևի գործողությունները «անարդյունավետ» էին:

Որպես օրինակ՝ Յուրգենսը բերում է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, որը զբաղվում է խորհրդարանի և դատական համակարգերի բարեփոխումներով:

Հարցման ենթարկված մասնագետները կարծում են, որ փոխնախագահի պաշտոնը կհակասի վարչապետի պաշտոնին:

12:52 Ռուսաստան | Երկուշաբթի 06.02.2012

  •  Տեքստ 
  • Դիտումը 565
  • 0

1 / 12

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ