Տ. Սարգսյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում մինչև նախագահական ընտրությունները. մամուլ
07:59 | 2012-05-11 | Մամուլ | Հայաստան |
«Հրապարակ»-ը գրում է, որ մինչ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն շարունակում են բանակցել կոալիցիա կազմելու շուրջ, շրջանառվում են կառավարության կազմի փոփոխության հնարավոր տարբերակները:
«Թե կառավարության անդամներից ովքեր հրաժեշտ կտան նախարարական պորտֆելներին, դեռ հայտնի չէ, սակայն կառավարության ղեկավարի հարցը, ըստ մեզ հասած տեղեկությունների, որոշված է: Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` չնայած կառավարությանն ուղղված քննադատություններին, Տիգրան Սարգսյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում մինչև նախագահական ընտրությունները:
Որոշ վերլուծությունների համաձայն, թերևս այս պատճառով էլ Սերժ Սարգսյանը նրան զերծ պահեց նախընտրական քարոզչության շրջանում հասարակության աչքին շատ երևալուց»: