Տղաների մոտ ագրեսիայի պատճառը գեներում տեղի ունեցող փոփոխություններն են. գիտնականներ

17:47 | 2013-09-28 | Ավելին | Ժամանց |
Լրահոս
Տղաների ագրեսիվ պահվածքը, այդ թվում՝ դեռահաս տարիքում, կարելի է մեկնաբանել գեներում տեղի ունեցող փոփոխություններով: Ինչպես հաղորդում է MedDaily-ն, նման եզրահանգման են եկել կանադացի գիտնականները:

Մոնրեալի և Մակգիլի համալսարանների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տղաների մոտ ագրեսիվ վարքի պատճառը էպիգեն փոփոխությունների արդյունք է, որոնք տեղի են ունենում հղիության և վաղ մանկության ժամանակ:

Հետազոտողների առաջին խումբն անցկացրել է 32 տղաների արյան անալիզ, որոնք մանկուց տառապել են քրոնիկ ֆիզիկական ագրեսիայով: Նրանց վարքին հետևել են 30 տարի: Արդյունքները ցույց են տվել, որ 6-15 տարեկանում բորբոքման չորս մարկերների (ցիտոկին) մակարդակը նվազել է ագրեսիայի սովորական ցուցիչներ ունեցող մարդկանց մոտ:

Երկրորդ հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են ագրեսիվ վարք ունեցող մարդկանց ԴՆԹ-ի մեթիլացման գործընթացները: Մեթիլացումն իրենից ներկայացնում է ԴՆԹ-ի էպիգեն փոփոխությունը:


Մասնագետները կապ են հայտնաբերել ցիտոկիններում ԴՆԹ-մեթիլացման, T-բջիջներում դրանց կարգավորիչների, մոնոցիտների և տղամարդկանց մոտ ագրեսիայի միջև: Միջավայրը, որը ձևավորվում է կնոջ արգանդում և ծնվելուց հետո, փոփոխություններ է առաջացնում բիոմարկերներում՝ կապված քրոնիկ ագրեսիայի հետ:

Ագրեսիվ միջավայրն առաջացրել է խնդիրներ կապված ուղեղի զարգացման և ագրեսիվ վարքը վերահսկելու հետ: Գիտնականները բացահայտել են, որ ագրեսիվ վարք ունեցող տղամարդիկ ընդհանուր ինչ-որ բան ունեն: Նրանցից շատերի մայրերը եղել են երիտասարդ, վատ կրթություն ստացած, թմրանյութեր փորձած կանայք: Ծնունդից հետո առաջին օրերը նույնպես անցնում են տագնապալի միջավայրում: Գիտնականների կարծիքով՝ այդ պայմանները կարող են ազդել գեների արտահայտման վրա՝ կապված ուղեղի զարգացման և իմունային համակարգի հետ:
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները