Նրանք ապացուցել են, որ երեխաները կարիերայից հրաժարվելու պատճառ չեն

00:34 | 2013-04-27 | Ավելին | Ժամանց |
Լրահոս
Նատաշա Պոլի
Այսօր Նատաշա Պոլիի հղիության մասին նորությունն ուրախացրել և միևնույն ժամանակ անհանգստացրել է երկրպագուներին. Արդյո՞ք ծննդաբերությունից հետո կտեսնեն նրանք իրենց կուռքին:

Թե ինչքան դժվար է երբեմն աստղերին ծննդաբերությունից հետո պահպանել իրենց կազմվածքը, մենք արդեն գիտենք: Հատկապես սուր է այդ հարցը պրոֆեսիոնալ մանեկենուհիների համար:

Սակայն շտապենք տասը օրինակով հերքել այն տեսակետը, թե ծննդաբերությունը և երեխան խանգարում են մոդելի կարիերային:


1. Հայդի Քլում
Մանեկենուհի-մայրիկների շրջանում Հայդի Քլումը ռեկորդակիր է: Նա երեք երեխաների մայր է:


2. Նատալյա Վոդյանովա
Չցանկանալով զիջել Հայդի Քլումին` Նատալյան նույնպես երեք երեխաների մայր է և ծննդաբերություններից հետո ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերադարձել է պոդիում:


3. Եվա Հերցիգովա
Մանեկենուհին երկու երեխա ունի, սակայն շուտով նա երրորդ անգամ կմայրանա:


4. Ժիզել Բունդհեն
Երկու երեխաների մայրն իր դերը մեծ հաջողությամբ համատեղում է մանեկենուհու աշխատանքի հետ:
Ժիզելի կարողությունը 150 միլիոն դոլար է կազմում, իսկ Forbes ամսագիրը բազմաթիվ անգամներ նրան աշխարհում ամենահաջողակ մոդելն է անվանել:


5. Ալեսանդրա Ամբրոսիո
Ալեսսանդրան հաջողակ մոդել և երկու երեխաների մայր է:


6. Ադրիանա Լիմա
Ադրիանա Լիման նույնպես չի ցանկանում հետ մնալ իր գործընկերուհիներից: Նա մի որոշ ժամանակով հեռացել էր պոդիումից՝ ընտանեկան երջանիկ իրադարձությունների հետ կապված, սակայն այժմ արդեն վերադարձել է երկու երեխաների մոր կարգավիճակով:


7. Միրանդա Քերր
30-ամյա աստղը դեռ վաղ հասակից գիտեր, որ ուզում է մոդել դառնալ: Առաջին անգամ նա իր դեռ նոր սկսած կարիերան թողել է միջնակարգ կրթության վկայական ստանալու համար, իսկ երկրորդ անգամ մոդելը լքել է պոդիումը որդու ծնվելու կապակցությամբ, որը սակայն չի խանգարել նրան տասնյակ պայմանագրեր կնքել հայտնի բրենդների հետ:


8. Դաուտցեն Քրեզ
Գեղեցկուհին 2011 թ. լույս աշխարհ է բերել իր առաջին երեխային, սակայն դա նրան չի ստիպել թողնել մոդելի աշխատանքը:


9. Սաշա Պիվովարովա
Սաշան 2012 թ. նորաձևության նոր ռեկորդ է սահմանել: 6 տարի անընդմեջ լինելով Prada-ի գովազդային դեմքը՝ Պիվովարովան ընդմիջում է արել դստերը լույս աշխարհ բերելու համար, իսկ յոթերորդ տարում կրկին համագործակցել է նույն ապրանքանիշի հետ:


10. Բիանկա Բայթի
Dolce&Gabbana-ի սիրած մոդելը նույնիսկ ժամանակավորապես չի հրաժարվել համաշխարհային պոդիումներից: Նորաձևության աշխարհի ընտրյալների ցուցակում նա հայտնվել է արդեն երեխայի ծնվելուց հետո:
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները