1 դար անց աճուրդի է հանվել Էդուարդ VII թագավորի ժամանակաշրջանի կերպասե հարսանեկան զգեստը

16:39 | 2012-09-03 | Ավելին | Ժամանց |
Լրահոս
104 տարի անց Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանվում թագավոր Ալբերտ Էդուարդի (Էդուարդ VII) ժամանակաշրջանի կերպասե հարսանեկան զգեստն ու մաշիկները: Ակնկալվում է, որ հարսանեկան հրաշագեղ զգեստն ու աքսեսուարները սեպտեմբերի 5-ին կայանալիք աճուրդում կվաճառվեն մի քանի հարյուր ֆունտով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը և հավելում, որ այն կկարողանա հագնել բարակիրան հարսնացու:

Զգեստը մեկ դարի ընթացքում հիանալի վիճակում պահպանվել է հարսնացուի ընտանիքում: Ժանեկազարդ զգեստը կրել է «տիկնիկ» Էթել Դալզիելը (41 կգ)՝ Գլազգոյից Ռոնալդ Կուպերի հետ ամուսնանալիս:

Կասկածներ կան, որ զգեստը ներկայում ոչ մի աղջիկ չի կարող հագնել: Աքսեսուարները նույնպես հիանալիորեն պահպանված են:

Նշենք, որ զգեստը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկու անգամ ռմբակոծության է ենթարկվել: Զգեստը վաճառում է Էթելի թոռնուհին: Թանգարանները հրաժարվել են այն վերցնել, իսկ թոռնուհին էլ երեխաներ չունի, ուստի այն պահելու անհրաժեշտություն չի զգում:

Stunning: Ethel Dalzeil, left, wearing the dress on her wedding day in 1908, may be the first and last bride to wear the garment down the aisle because it is so tiny even the most petite of women would struggle to fit into it

Stunning: Ethel Dalzeil, left, wearing the dress on her wedding day in 1908, may be the first and last bride to wear the garment down the aisle because it is so tiny even the most petite of women would struggle to fit into it

Delicate: Petite Ethel Dalziel wore the wedding dress and tiny size one slippers when she married Ronald Cooper in Glasgow in 1908

Detailed: The Brussels lace wedding dress, which has an 18-inch waist - has miraculously survived more than a century in storage
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները