Microsoft-ը թարմացրել է SkyDrive ֆայլերի պահոցը
21:21 | 2012-08-15 | Բիզնես | Տեխնոլոգիա / Ինովացիա |
Microsoft ընկերությունը թարմացրել է SkyDrive ֆայլերի պահոցը և տեղեկացրել SkyDrive-ի, նաև Android-ների համար առաջարկվող տարբերակի մասին:
Թարմացված ծառայությունը ստացել է Windows 8-ի ոճով դիզայն և կոնտեքստային գործիքադարակ, որը փոխում է գործառույթների կազմը` օգտատիրոջ կատարած գործողություններին համապատասխան:
SkyDrive-ում բարելավվել է նաև «որոնում» գործառույթը, որն արդեն թույլ է տալիս ըստ ֆայլի բովանդակության կատարել այդ գործողությունը: Օգտատերը կարող է ֆայլերի պահոցում ներբեռնված լուսանկարները և փաստաթղթերը դիտել միանգամից բրաուզերում:
Microsoft-ը թարմացրել է SkyDrive-ը Windows-ի և Mac OS X-ի համար` արագացնելով սերվերում լուսանկարների ներբեռնման արագությունը:
SkyDrive-ը թողարկվել էր 2007 թ. օգոստոսից: 2011 դեկտեմբերից տարբերակեր են թողարկվել նաև iPhone-ի և Windows Mobile-ի համար, ու այդ ժամանակից մինչ օրս դրանցից օգտվում է մոտ 4 միլիոն մարդ: