Կառավարության վաղվա նիստում կքննարկվի «Իրավաբանական անձանց գրանցման մասին» ամբողջությամբ նոր խմբագրությամբ օրենքի նախագիծը, որն այս դաշտում կատարվող փոփոխությունների իրավական հիմքը պետք է դնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Իսկ օրենսդրական փոփոխություններին զուգահեռ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման գործակալություններում կատարվող բարեփոխումները, նրա համոզմամբ, լիովին փոխել են համակարգում նախկինում արմատավորված վարքուբարքը:
Մասնավորապես՝ բիզնես գործունեություն սկսել ցանկացող անձը, ով նախկինում ամիսներով պետք է չարչարվեր իրավաբանական անձ գրանցելու համար, այսօր արդեն կարող է իր տանը նստած նույն գործընթացն իրականացնել` առանց ծանոթ-բարեկամներ փնտրելու և գործակալության «մուննաթը դեմքին» աշխատակցի երեսին նայելու: Ի դեպ, փոխնախարարը տեղեկացրեց, որ գործակալությունում այսուհետ նմանատիպ դեմքով աշխատակիցներ հնարավոր էլ չի լինի գտնել, քանի որ քաղաքացիների հետ քաղաքակիրթ շփման նրբություններին ծանոթանալու համար էլ նրանք դասընթացներ են անցնում:
Ինչ վերաբերում է համակարգային փոփոխություններին` իրավաբանական անձ գրանցելու համար այսուհետ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում կպահանջվի 10-ից առավելագույնը 20 րոպե, իսկ նույնը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման գործակալություններում արագ և առանց հերթերի կազմակերպելու համար այս պահին պատուհանների թվաքանակի ավելացման հարցն է լուծվում:
Համբարձման տոնը Մայր Աթոռում «Համայն հայության և Հայրենիքի սիրտն է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը»
Այս պահին ակումբի տնօրինության աջակիցները հավաքվում են ակումբի մոտ Ծոմակին սատարելու նպատակով:
Գյումրիում 10 օրից սկսվելու է երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման վիճակահանությունները:
2012 թվականին բուսաբուծության ոլորտում իրականացվում է երեք հիմնական ծրագիր։
Շարմազանովը շնորհավորել է Նարեկին մրցանակային պատվավոր երրորդ տեղը գրավելու համար:
Երեխան խմել է սրտի համար նախատեսված «դիգոկսին» դեղամիջոցի մեծ չափաքանակ` մոտ 50 հաբ:
«Մարդիկ մեռնում են, քանի որ նրանց հասանելի չէ ցավազրկումը»:
Ա.Աշոտյանը՝ հերքեց տարածված լուրերը, թե կոնսերվատորիան միացվելու է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին:
Մոնիթորինգի ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր և այլ պետական մարմինների պաշտոնական կայքերը:
Մարզպետարանների պաշտոնական կայքերի ցանկում առաջատար է Սյունիքի մարզը