Պարտադիր կուտակային վճարի ճակատագիրը ՍԴ-ն կորոշի մինչև հունվարի 25-ը

22:24 | 2014-01-04 | Հայաստան | Իրավունք |
Լրահոս

Հայաստանի Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը քննության կառնի Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի միջնորդությունը՝ մինչև ՍԴ-ում գտնվող գործի դատաքննության ավարտը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը կասեցնելու մասին: 

Panorama.am-ը դեկտեմբերի 26-ին ՍԴ աշխատակարգային նիստում կայացված որոշումից տեղեկացել է, որ մինչև հունվարի 25-ը ՍԴ-ն քննության կառնի նույն օրենքի 38-րդ (կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը) և 39-րդ (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը) հոդվածների գործողության իրավաչափությունը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգույթուն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» արդեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Խմբակցությունների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի մարտի 28-ին: 

ՍԴ աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ հաշվի առնելով գործի հնչեղությունը, ՍԴ-ն որոշել է դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Կիմ Բալայանը և Վոլոդյա Հովհաննիսյանը: Պատասխանող կողմը դատարանում կներկայացնի Ազգային ժողովի ներկայացուցիչը: 

 

Մանրամասները՝ Panorama.am-ում

Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները