Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին. ամբաստանյալի մայր

17:30 | 2013-07-09 | Հայաստան | Իրավունք |
Լրահոս

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը:

Հիշեցնենք՝ Կարեն Եսայանը այն երիտասարդն էր, ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հետ, և ում սպանել են հենց նշանադրության օրը:

Այսօրվա դատական նիստը անցել է բավականին լարված մթնոլորտում, տեղի են ունեցել վիճաբանություններ:

Դատարանում ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, ով մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել: Նշենք, որ Հարություն Սարգսյանի մայրը մեկն էր այն երեք վկաներից, ովքեր չէին ներկայանում դատարան: Մյուս երկուսը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրն են՝ Մանյա Ղուկասյանը:

Պատասխանելով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին, թե ինչ գիտեք այս գործի առնչությամբ, Անահիտ Նիկոլյանը ասել է, թե ինքը գիտի այն, ինչ խոսում են քաղաքում, որ Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:

Ամբաստանյալի մոր այս հայտարարությունը աղմուկ է բարձրացրել դատարանի դահլիճում:

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում:

Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները