Վերջին լուրեր

Հայաստան | Քաղաքական

Հայկ Գևորգյանն ազատության մեջ է

Քիչ առաջ Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը:

Հիշեցնենք,որ Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա մեղադրվում էր մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունը հայտարարել էր, որ վրաերթ տեղի չի ունեցել:

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Հայկ Գևորգյանի խափանման միջոցը:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

12:44 Քաղաքական | Երկուշաբթի 06.02.2012

  •  Տեքստ 
  • Դիտումը 1115
  • 0

1 / 757

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ