Ցեղասպանության ժխտումը Եվրոպայում պետք է պատժելի լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանը`անդրադառնալով Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման վերջին զարգացումներին:
Բանախոսի համոզմամբ` վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կարող կանգ առնել: «Ինչքան Թուրքիան հզոր դաշնակիցներ ունենա, վարձի պատմաբաններ, ժխտի Ցեղասպանության փաստը, միևնույն է` դա շարունակական է լինելու»,- նշեց Հ. Դեմոյանը` հավելելով, որ թուրքական կողմը կարող է ինչ-որ բաներ անել, բայց լուրջ ռազմավարական ձեռքբերումների չի ունենա:
Բանախոսը տեղեկացրեց, որ տասը տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Ցեղասպանությունը, և Թուրքիան ժամանակ առ ժամանակ ընկնում է ցնցումների մեջ` դեսպան ետ կանչել, տարբեր տեսակի հոխորտանքներ և այլն: Ըստ նրա` Թուրքիան նվաստանում է միջազգային լսարանի առջև: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանը` նա ասաց. պետք է պատժվի այն մարդը, ով փորձում է ժխտել այն: «Դա հակառասիստական որոշում է: Ժխտումը Եվրոպայում պետք է լինի պատժելի»,- նման կարծիք հայտնեց Հ. Դեմոյանը` Ցեղասպանություններ ժխտելը համարելով ռասիզմի դրսևորում:
Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի` օրերս ընդունած բանաձևի մասին`Հ. Դեմոյանը ասաց. Թուրքիային հորդորում են վերադարձնել հայկական եկեղեցական գույքը: Ըստ նրա` Թուրքիան խախտել է գործող միջազգային օրենքը: «Ոչ միայն խախտել է, այլև այդ ունեցվածքը ոչնչացվել է: Ոչնչացվել են եկեղեցական կառույցները, գերեզմանատները»,- նշեց բանախոսը`ընդգծելով, որ չկա միջազգային այնպիսի օրենք, ըստ որի` Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացը պետք է դադարեցվի:
Նորին Սրբությունը մաղթել է, որ Ճապոնիան շուտափույթ հաղթահարի աղետի հետևանքները:
Նալբանդյանն ու դեսպան Ռիվերան մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ:
Քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգը:
ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մեկնաբանություն է տվել «Մեդիամաքս» գործակալությանը:
ԱՊՀ երկրների տարածքում Ռուսաստանի ազդեցությունը գնալով թուլանում է:
Ֆրանսուա Օլանդը ցանկություն ունի Հայաստանի հետ ամուր կապեր հաստատել:
Քննարկվել են հայ-էմիրաթյան հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն:
Հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները ամուր հիմք են հանդիսացել ամենատարբեր ոլորտներում երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահպանելու համար:
ԲՀԿ-ն կոալիցիա կազմելով՝ կդառնա հերթական ՕԵԿ-ը: