Հաղթած կողմին դրդում են կապիտուլյացիայի. Հմայակ Հովհաննիսյան

14:16 | 2011-08-01 | Հայաստան | Արտաքին քաղաքական |
Լրահոս
«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալված քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը անդրադարձան հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իր գիծը՝ յուրաքանչյուր հանդիպումից ստանալ ամեն ինչ, օգտագործում է այդ հանդիպումները չափազանցված պահանջներ ներկայացնելու համար: Սա, քաղաքագետի կարծիքով, սխալ մարտավարություն է, ինչը կնշանակի պատերազմում հաղթած կողմին դրդել կապիտուլյացիայի:

Լեռնիկ Ալեքսանյանը, անդրադառնալով նույն թեմային, նշեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում նախընտրական ժամանակաշրջան է, այդ իսկ պատճառով հնարավոր են սուր հայտարարություններ ղարաբաղյան հակամարտություն թեմայով: Ալեքսանյանը նշեց, որ Կազանում «Ադրբեջանը տեղ չուներ», և, ըստ նրա, այսօր միջազգային հանրությունը դժգոհ է հենց Ադրբեջանից, ոչ թե Հայաստանից: Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի վերջին առաջարկությունները ավելի հայանպաստ կարող են լինել:
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը: Մաղթում ենք հաճելի քննարկում:
Ամենաընթերցվածները