«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում, որն այս անգամ տեղի կունենա փետրվարի 25-26-ը՝ Աղվերանում, կքննարկվեն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը և առկա խնդիրները:
Ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի, Տրանսպորտի և Կապի, ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ Քաղաքաշինության, Ֆինանսների նախարարություններից, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտներում գործող ընկերություններից:
Հանդիպում-ֆորումի օրակարգում ներառված են ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը, խնդիրները և հնարավորությունները, հեռահաղորդակցության ոլորտի հանրային ծառայությունների կարգավորման խնդիրները և միջնաժամկետ նպատակները, ենթակառուցվածքների համատեղ օգտագործում` վիրտուալ օպերատորներ, համարների տեղափոխելիություն, ունիվերսալ ծառայություններ, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները՝ մայրուղիներից մինչև տանիքներ, հեռահաղորդակցության ոլորտի տենդերները, ոլորտային միությունների ներկայացուցիչների ներգրավման հնարավորությունները և այլն:
ԻՏՁՄ-ից հայտնեցին, որ քննարկված հարցերի և ձևավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն և լիազոր մարմիններ:
Քաաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերալակային տնտեսության ընդհանուր պատկերը:
Հարկային պարտավորություններն ընդգրկում են 2008-2011 թվականների ժամանակահատվածը:
Արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը, ընտրություններին հաջորդած արագ տեմպերով վերելքից հետո, նվազել է ընդամենը 0.01-ով:
Լոռու մարզը ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամության դիմաց կվճար 1,650 եվրոյին համարժեք դրամ։
Նիստի աշխատանքներին մասնակցում են ԱՊՀ երկրների Գործկոմի ներկայացուցիչները:
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ընդերքի օգտագործմանը վերաբերող իր նախկին վեց որոշումները:
«Եվրոթերմ» ՓԲԸ-ին թույլատրվեց 2012 թ. մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ն վճարել մինչև 2015 թ. մարտի 15-ը։
Սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը:
«Տեղեկատվությունը հանրային սեփականություն է, և պետական կառույցները պարտավոր են այդ տեղեկատվությունը տարածել»:
Հաստատվել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2011թ. ծրագրի կատարողականը և 2012թ. ծրագիրը: