Վերջին լուրեր

Հայաստան | Կրթություն/Մշակույթ

«Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» ցուցահանդես` «Թումո» կենտրոնում «Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» ցուցահանդես` «Թումո» կենտրոնում

Սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք «ՌեԱնիմանիա» 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում, Գերմանիայի արտաքին մշակութային կապերի ինստիտուտի
(Institut für Auslandsbeziehungen e. V.), Հայաստանում Գերմանիայի դեսպանատան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի օժանդակությամբ, անցկացվում է «Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկայացված են 17 անիմացիոն ֆիլմեր և դրանց պատրաստման ընթացքում օգտագործված իրերը`տիկնիկներ, նկարներ և այլն:

«Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» ցուցահանդեսը զեկույց է գերմանական անիմացիոն ֆիլմարվեստի ներկայիս շարժումների մասին, որը կենտրոնանում է այսօր Գերմանիայում արտադրվող յուրահատուկ ու հաջողված ֆիլմերի վրա:

Անիմացիոն ֆիլմերի գերմանացի նկարիչներն աշխատում են շուկայից դուրս, և նրանց որոշ նպատակներ կտրուկ տարբերվում են ընդհանուր մեդիա ոլորտի նպատակներից:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 25-ը «Թումո» ստեղծարար կենտրոնում:

11:40 Կրթություն/Մշակույթ | Երկուշաբթի 12.09.2011

  •  Տեքստ 
  • Դիտումը 714
  • 0

1 / 187

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ