«Այս հարցը ինձ մի քանի անգամ տվել են. ես ուզում եմ ասել, որ Վրաստանի կառավարությունը չի վաճառելու այդ գազատարի վերահսկիչ փաթեթը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք գիտակցո՞ւմ է վրացական կողմը Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» գազամուղի նշանակությունը:
«Կան ստրատեգիական նշանակության օբյեկտներ, և դրանց կառավարումը կշարունակի իրականացնել Վրաստանի կառավարությունը»,- հայտարարեց Վրաստանի վարչապետը։