Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը օգոստոսի 10-ից սկսելու է էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիային ու Լիբանանին: Այս մասին այսօր Թեհրանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի ու Սիրիայի էներգետիկայի նախարարների միջև:
Հուշագրի կետերից մեկում նշված է, որ իրանական էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Սիրիա ու Լիբանան մեկնարկելու է օգոստոսի 10-ին: Պլանավորված է, որ Իրանն իր էլեկտրաէներգիան Սիրիա է արտահանելու Իրաքի տարածքով, իսկ Սիրիայից էլ այն կհասնի Լիբանան:
Ավելի վաղ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Սիրիայի, Իրաքի ու Լիբանանի կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումը, որոնք պայմանավորվել են ստեղծել իսլամական աշխարհի ամենամեծ էլեկտրոցանցը: