Կենտրոնական Ասիայում հավաքական անվտանգության ամրապնդման համար քննարկվում է այդ տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ ռազմական խմբի ստեղծման հարցը: Այն դարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբաբիլի Կուդայբերդիևի հանդիպման հիմնական թեմաներից մեկը,- տեղեկացնում է Trend-ը:
Բորդյուժան տեղեկացրել է, որ այդ խմբում, արագ ու օպերատիվ արձագանքման հավաքական ուժերից բացի, մտնելու են նաև ազգային զինվորական ստորաբաժանումներ: Նա կարծում է, որ պետք է մտածել նաև հակաօդային պաշտպանության համատեղ խմբավորման ուժերի ստեղծման մասին, որի շտաբ-բնակարանը պետք է լինի տարածաշրջանի մայրաքաղաքներից մեկում:
Ղրղզստանի պաշտպանության նախարարի հետ քննարկվել է նաև ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի ստեղծման հարցը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ-ի և Ղրղզստանի համագործակցությանը վերաբերող հարցերի: