Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հեղինակային իրավունքների խախտման դեպքերը բավական մեծ թիվ են կազմում. մասնագետ

Մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների խախտման դեպքերը բավական մեծ թիվ են կազմում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

«Ոլորտի օրենսդրությունը բավական ուժեղ է, սակայն օրենքի դրույթները չեն գործում: Պետական մարմինների կողմից բավական մեծ գործ է արվել, ԵՄ կողմից խոշոր ծրագիր է մշակվում, որի հիմնական նպատակը խախտված հեղինակային իրավունքների վերականգնումն է: Այս ծրագրի առաջին խնդիրը իրավապահ մարմինների դերի բարձրացումն է:

Ծրագրի շրջանակներում նախատեսված են միջոցառումներ, որոնք բացահայտելու են բոլոր այն միջավայրերը, որտեղ խախտվում են հեղինակային իրավունքները: Կա խախտում` պետք է դրա դեմ միջոցներ ձեռնարկել: Միաժամանակ, իրավիճակը բավական շտկվել է: Վաղն ավելի լավ կլինի, քանի որ խախտումների զոհ դարձած անձինք ու ընկերությունները ակտիվորեն հետամուտ են լինում իրավունքների վերականգնմանը»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն իր հերթին նկատեց, որ իրավական դաշտն այս առումով բավական զարգացած է, և մնում է միայն ձգտել չշրջանցելու օրենքը:

Նրա խոսքով` հայ հեղինակներն իրենց հերթին խախտում են արտասահմանյան երգիչ-երգչուհիների հեղինակային իրավունքները՝ կրկնօրինակելով նրանց տեսահոլովակների, հագուստների ամենափոքր դետալներն անգամ:

Ռեփեր Հայկոն էլ նշեց, որ հեղինակային իրավունքների պաշտպանության ամենառացիոնալ ելքը երգչի՝ muzon.am կայքէջի գովազդատուներից գումար ստանալն է` այն դեպքում, երբ շարքային ներբեռնողը անվճար հիմունքներով երգ «քաշելիս» ոչ մի գումար էլ պարտավորված չէ վճարել: «Ուրախ եմ, որ հեղինակային իրավունքների պահպանման ոլորտում առաջընթաց է նկատվում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում