Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նշենք, որ առաջիկա երեք տարիներին այս ընկերությունը նախատեսում է ներմուծել մոտ 453 մլն դրամի սարքավորումներ: