Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011թ. պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011թ. պետական ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարմանը և ՀՀ ժողովրդագրական երևույթների բացասական զարգացումների հնարավորինս մեղմմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: