Ինչպես հայտնում է թուրքական Hurriet-ը, Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիան (TÜSİAD) ստանձնել է քրդական հարցի լուծման դերակատարություն:
«Քրդական խնդիրն ամենամեծերից մեկն է, որին բախվում է երկիրը, եւ որը պատճառ է Թուրքիայում ժողովրդավարության պակասի»,- ասել է ասոցիացիայի կառավարման խորհրդի ղեկավար Յումիթ Բոյները` հանդիպելով պրո-քրդական` Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության ներկայացուցիչների հետ եւ խոստանալով այցելել Դիարբաքիր (համարվում է թուրքական Քրդստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը): Նա նշել է, որ այդ կուսակցության ներկայացուցիչների հետ կքննարկի նոր սահմանադրության ծրագիր, որը կմիավորի երկիրը բաժանող երեք իրողությունները` ինքնություն, ազատություն եւ իշխանության տարաջատում` դրանք դարձնելով միավորման գործոններ:
TÜSİAD-ը հիմա քննարկում է նոր սահմանադրության մի ծրագիր` ներկայացնելով այն սկզբունքները, որոնք շուտով կներկայացնի հանրությանը: