Այսօր տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.8 տոկոս: Նշենք, որ նախավերջին տեղաբաշխման (հոկտեմբերի 25) ինչպես միջին, այնպես էլ սահմանային եկամտաբերությունը գերազանցել է 10.2 տոկոսը: