Wednesday, 24 04 2024
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում

Օլիմպիական ոսկե մեդալակիրները պետության կողմից կստանան 20 մլն, արծաթե մեդալակիրները` 15, իսկ բրոնզե մեդալակիրները` 10 մլն դրամ

Օլիմպիական ոսկե մեդալակիրները պետության կողմից կստանան 20 մլն, արծաթե մեդալակիրները`15, իսկ բրոնզե մեդալակիրները` 10 մլն դրամ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը` անդրադառնալով չեմպիոնների պարգևավճարներին:

Ըստ նրա` ՀԱՕԿ-ի մրցանակների կանոնադրության համաձայն` ՀԱՕԿ-ը կհատկացնի պետության տրամադրած գումարի կրկնապատիկը, այսինքն` 40, 30, 20 մլն դրամ համապատասխանաբար:

«Մարզիչները ստանալու են այդ գումարի 50%-ը, նաև բժիշկը, ամբողջ անձնակազմը: Աստված տա, չեմպիոն լինի, և այդ մարդը բավականին ապահովված կդառնա: Պարոն Ծառուկյանը, որպես անհատ, իր դիրքորոշումը ևս բազմիցս արտահայտել է: Ես փորձում եմ խոսել ավելի պաշտոնական մասից, իսկ այլ պարգևատրությունները կազմակերպությունների և անհատների գործն են»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Խոսելով Լոնդոնում կայանալիք 30-րդ Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին` նախարարն ասաց, որ իրենցից կախված ամեն ինչ արվել է. մարզիչների և մարզիկների բոլոր պահանջները բավարարել են:

Նախարարի տեղեկացմամբ` նախապատրաստական աշխատանքների ուղղությունները բազմազան են եղել:

«Առաջինն ուսումնամարզական հավաքներին և միջազգային ստուգատեսներին պատշաճ կերպով մասնակցությունն էր: Ասեմ նաև, որ մենք զարգացել ենք, և միայն մարզական հավաքները չէ հարցը, այլ նաև գիտականորեն ենք մոտեցել այն հարցին, թե ինչ հարթության վրա, որ երկրում, որ քաղաքում անցկացնենք հավաքները, ուստի մարզական հավաքները, բացի Ծաղկաձորից, նաև արտասահմանում ենք իրականացրել` մեր մարզաձևերին համապատասխան վայրերում:

Երկրորդ կարևոր հանգամանքը ժամանակակից վերականգնող` վիտամիններով լի դեղորայքով ապահովումն է, մարզիկներին պատշաճ կերպով բուժօգնություն ցուցաբերելը, ինչը մաքսիմալ կերպով իրականացվել է:

Երրորդ` առաջին անգամ օգտագործվել է նաև հոգեբանների օգնությունը. հոգեբանական խորհուրդ ենք ստեղծել, և յուրաքանչյուր մարզիկի հետ առանձին աշխատանք է տարվել: Մինչ այսօր այդ աշխատանքները շարունակվում են, և իմ խորին համոզմամբ` դրանք պետք է դրական արդյունք տան»,- մանրամասնեց Հրաչյա Ռոստոմյանը` շարունակելով, որ հավաքականի հետ Լոնդոնում լինելու է և՛ հոգեբան, և՛ բժիշկ, և՛ մերսող, և՛ մարզիչ. բոլոր հարցերը լուծված են:

Նախարարը նաև խոսեց, թե ինչ պայմաններ են ստեղծված օլիմպիական գյուղում` ասելով, որ փորձել են գյուղում հայկական մթնոլորտ ստեղծել: «Մեր բոլոր պատուհաններից հայկական դրոշներ են կախված, պաստառներ, ՀԱՕԿ-ի նշանը` և՛ միջանցքներում, և՛ սենյակներում, մեր հավաքականի նկարներով հայկական շունչ ենք ստանալու` փորձելով մեզ զգալ այնպես, ինչպես Հայաստանում»,- ասաց նախարարը` տեղեկացնելով, որ դրոշի բարձրացումը տեղի կունենա հուլիսի 22-ին, այդ պատճառով վաղը մեկնում է Լոնդոն` այդ արարողությանը մասնակցելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում