Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի` Թեհրան կատարած այցի ընթացքում ստորագրվել է 5 պայմանագիր` համատեղ բանկ ստեղծելու, հյուպատոսական ծառայությունների, վարկային գծի բացման, արդյունաբերության ոլորտում համագործակցության եւ օգտակար հանածոների համատեղ արդյունահանման վերաբերյալ:
Իրանի նախագահ Ահմադինեժադի հետ Էվո Մորալեսը նաեւ հասցրել է ֆուտբոլ խաղալ: Խաղին մասնակցել են նաեւ ազգային հավաքականների անդամները, տարբեր ֆուտբոլային թիմերի մարզիչներ: Խաղն ավարտվել է 4:4 հաշվով, սակայն 11 մետրանոց հարվածներով 8:6 հաշվով հաղթել է «նախագահական թիմը», իսկ վերջին տասնմեկմետրանոցն իրացրել է Ահմադինեժադը: