Այսօր համաշխարհային լրատվամիջոցները տարածել են մի լուր, համաձայն որի Facebook սոցիալական ցանցը և Google ամենահայտնի որոնողական կայքը նախատեսում են գնել Twitter միկրոբլոգերի կայքը:
Հայտնի է նաև, որ երկու ընկերություններն էլ պատրաստվում էին միկրոբլոգերի կայքը գնել 8-10 մլրդ դոլարով: Սակայն, ըստ Reuters-ի, այդ գործարքը դեռ չի կայացել, և ընկերություններից ոչ մեկը հաջողության չի հասել:
Երեք ընկերություններից և ոչ մեկն այդ լուրը չեն մեկնաբանել: Սակայն նախկինում Twitter ընկերության ղեկավարությունը հայտնում էր, որ իրենք պատրաստվում են ստեղծել հզոր ընկերություն, որը ժամանակի ընթացքում կդառնա աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկը: