Բրիտանական INQ ընկերությունը ներկայացրել է Cloud Touch սմարթֆոնը, որն արտադրվել է հատուկ Facebook սոցիալական ցանցի համար: Այս մասին հաղորդում է All Things Digital կայքը:
Սմարթոնում կան բոլոր այն ծառայություններն ու հավելվածները, որոնք կան Facebook սոցիալական ցանցում: Դա թույլ կտա օգտատերերին հետևել ընկերների կատարած թարմացումներին, նայել նկարներ և տեսանյութեր, որոնք տեղադրված են նրանց պատերի վրա: Հասանելի կլինի նաև չաթը:
Ինչպես հաղորդում է կայքը, Cloud Touch սմարթֆոնը, որն օժտված է սենսորային դիսփլեյով, վաճառքում կհայտնվի 2011թ. ապրիլին: Հեռախոսն աշխատում է ОС Google Android 2.2 օպերացիոն համակարգով: Ընդ որում, Cloud Touch սմարթֆոնն օժտված է նաև Android Market խանութներից օգտվելու հնարավորությամբ: